Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ներկայացվել է միայն մեկ թեկնածու

Ներկայացվել է միայն մեկ թեկնածու
30.03.2015 | 14:22

ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար ներկայացվել է միայն մեկ թեկնածու՝ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Թեկնածությունը դեռ պետք է հաստատվի բաժանմունքի ընդհանուր ժողովում, այնուհետև ընտրություն պետք է կատարի ԳԱԱ նախագահությունը: Մեզ հետ զրույցում Վարդան Դևրիկյանը նշեց, որ մինչև ապրիլի կեսերը որոշման արդյունքները պարզ կլինեն.
«Ես լավատես եմ, կարծում եմ խնդիր չի լինի,- ասաց նա:- Ըստ ինստիտուտի կանոնադրության՝ պետք է նախագահությունը քվեարկի, եթե համաձայն չլինի, կմերժի, նորից մրցույթ կհայտարարվի: Բայց ինձ թվում է՝ բանը դրան չի հասնի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ